Հարգելի ընթերցող այժմ դուք հնարավորություն ունեք ինքնուրույն, առանց գրադարան այցելելու փնտրելու և պատվիրելու Ձեզ անհրաժեշտ գրականությունը:
• Գրադարանի կողմից Ձեզ տրամադրված IP-ի և գաղտնաբառի միջոցով մուտք գործեք գրադարանի էլեկտրոնային գրացուցակի կայքէջը:
• Փնտրումը կարող եք կատարել ինչպես ըստ հեղինակի, վերնագրի, այնպես էլ ըստ թեմայի: Սա ինչ խոսք հնարավորություն է տալիս, որ փնտրման հետևանքով ստացված ինֆորմացիան ավելի ամբողջական լինի:
• Որոնում դաշտում գրում եք Ձեզ անհրաժեշտ բառը օրինակ բանջարաբուծություն: Որոնում դաշտի ընտրաշարքից ընտրում եք Ձեզ անհրաժեշտ ցուցիչը, տվյալ դեպքում կարող եք ընտրել գրադարանի քարտարան, վերնագիր, կամ խորագիր ցուցիչը և սեղմել գնա կոճակը:
• Փնտրման ժամանակ չկա տարբերություն փոքրատառերի և մեծատառերի միջև: Օրինակ՝ բանջարաբուծություն փնտրման արդյունքում կգտնվեն բանջարաբուծություն և ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ բառերը պարունակող գրառումները:
• Բառի որոշ մասով փնտրում կատարելու համար օգտագործեք ? կամ * նշանը: Օրինակ՝ հայ? հարցման դեպքում կգտնվեն հայի, հայերի, հայոց, հայերեն, հայկական, Հայաստանեաց և այլ բառեր: Օրինակ *սություն կգտնվեն դասաախոսություն, գյուղատնտեսություն, տնտեսություն, տեսություն և բազմաթիվ նման բառեր։
• Խորացված փնտրման դեպքում հնարավորություն ունեք փնտրում կատարել միաժամանակ ըստ մի քանի դաշտերի` ըստ բանալի բառի, հեղինակի, խորագրի, վերնագրի, որի դեպքում փնտրման արդյունքում ստացված ինֆորմացիան կլինի ավելի կոնկրետ, հստակ:
• Նյութի նկարագրության ներքևի հատվածում կարտածվեն միավորների քանակը, գտնվելու տեղն ու դարականիշը:
• Գիրքը գտնելուց հետո սեղմում եք տվյալ գրքի նկարագրության ներքևում եղած ԴԻՐ ՊԱՀՈՒՄ կոճակը, ապա նորից հաստատում` սեղմելով ԴԻՐ ՊԱՀՈՒՄ կոճակը:
• Դուք կարող եք ինքնուրույն ստուգել, թե որքան գրքեր ունեք գրադարանից վերցրած և երբ պետք է դրանք վերադարձնեք:
Log in to your account:

Powered by Koha